Ռուսաստանի 39 տարածաշրջաններում ջրով է հեղեղվել ավելի քան 10 000 բնակելի շենք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի 39 տարածաշրջաններում ավելի քան 10 400 բնակելի շենք է հեղեղվել հորձանքների պատճառով: Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսման՝ ձյան արագ հալման պատճառով հեղեղումների թիվն ավելի շատ կլինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Սիբիրի, Մերձվոլգյան և Կենտրոնական դաշնային շրջաններում ապրիլի 7-ից 11-ը կանխատեսվում է միջին օրական ջերմաստիճանի շարունակական բարձրացում, ձյան ակտիվ հալման և գետերի հուների բացման գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել ցածրադիր վայրերի և տրանսպորտային ենթակառուցվածքի հետագա հեղեղումների», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գարնանային հորձանքների հետ կապված առավել բարդ իրավիճակն Օրենբուրգի մարզում է, որտեղ մեկ օրում հեղեղվել է գրեթե 4000 բնակելի շենք և 8700 տնամերձ հողամաս։ Արտակարգ իրավիճակի գոտուց տարհանվել է 6100 մարդ։ Տարածաշրջանում տեղակայված են 33 ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ գտնվում է 1200 մարդ։

Ըստ Օրենբուրգի նահանգապետի՝ Նովոտրոիցկ քաղաքում տեղի է ունեցել ջրի արտահոսում պաշտպանիչ ամբարտակի վրայով, իշխանությունները տարհանում են իրականացնում։

Օրենբուրգի մերձակայքում Ուրալ գետի մակարդակը մեկ օրում բարձրացել է 16 սմ-ով և ապրիլի 8-ի առավոտյան հասել է 872 սմ-ի, հայտնում են քաղաքապետարանը։

ՌԴ ԱԻՆ-ում նշել են, որ Սամարայի մարզում ջրի տակ են մնում 50 մասնավոր բնակելի տուն և 901 տնամերձ հողամաս, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհի մի հատվածը։

Խախտվել է ջրամբարի պատնեշի ամբողջականությունն Օրսկի Լեսոտորգովի ավանի մոտակայքում: Ըստ քաղաքապետարանի՝ հեղեղների պատճառով անհնար է գնահատել դրա վիճակը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնախումբ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովի գլխավորությամբ։

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը