Քաղաքականություն

Երկարատև ու համառ աշխատանքի արդյունք․ Արայիկ Հարությունյանը` վարչապետի բրյուսելյան այցի մասին

2 րոպեի ընթերցում

Երկարատև ու համառ աշխատանքի արդյունք․ Արայիկ Հարությունյանը` վարչապետի բրյուսելյան այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ապրիլի 5-ի բրյուսելյան այցին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է, ապրիլի 5-ի արդյունքները երկարատև ու համառ աշխատանքի արդյունք են:

«Բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

Կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել:

Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում:

Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում: Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր:

Հիբրիդային գործիքներով փորձելու են նոր ճգնաժամեր հարուցել, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է պաշտպանվել լայնածավալ ֆեյքային հարձակումից:

Մեր պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից՝ կրթվել անդադար, ստեղծել, արարել, ուժեղացնել պետությունը՝ վճարելով հարկերը, որից մեծ կտոր ուղղվում է անվտանգությանը:

Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում: Սա պետք է շտկել:

Հնարավորությունները մեծ են, պետք է չվախենալ օգտվել դրանցից»,- գրել է Հարությունյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում