ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում ապրիլի 3-ին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա:

«Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը:

Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով: Այս առումով հատկանշական է այն փաստը, որ բանաձևը հատուկ նշում է Արդարադատության միջազգային դատարանի դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի հարցերում:

Փաստաթղթով նախատեսվում է ՄԻԽ 58-րդ նստաշրջանում պանելային քննարկում անցկացնել վաղ նախազգուշացման թեմայով: Կոչ է արվում ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին քաջալերել ինչպես անդամ պետությունների, այնպես էլ ՄԱԿ ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականի, պայմանագրային մարմինների, հատուկ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ազգային ինստիտուտների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի մասնակցությունը միջոցառմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի այս նախաձեռնությունը կարևոր ներդրումն է ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու, ժամանակակից մարտահրավերներին իրավունքակենտրոն մոտեցումներ առաջադրելու, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի խաչվող խնդիրների շուրջ ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ-ն կարևոր է համարել նաև արձանագրելը, որ Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է լայն աջակցություն. այն համահեղինակում են բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները:

Հայերեն العربية Русский Türkçe

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի