Միջազգային

Գազայում հայտնել են ռազմական գործողությունների ընթացքում գրեթե 33 000 պաղեստինցիների մահվան մասին

1 րոպեի ընթերցում

Գազայում հայտնել են ռազմական գործողությունների ընթացքում գրեթե 33 000 պաղեստինցիների մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 33 000 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ավելի քան 75 500 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32 975-ի, վիրավորվել է առնվազն 75 577 մարդ», - գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Գազայի առողջապահության նախարարությունում հավելել են, որ «վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում զոհվել է 59 մարդ, 83-ը՝ վիրավորվել»։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով գրեթե 1200 իսրայելցի է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում