Մումբայը դարձել է միլիարդատերերի թվով Ասիայում առաջատարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսը Ասիայի քաղաքների շարքում դարձել է առաջատարն այնտեղ բնակվող միլիարդատերերի թվով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ եզրակացությանն է հանգել հնդկական Hurun India վարկանիշային գործակալության հետազոտությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Մումբայն առաջին անգամ է դարձել Ասիայի միլիարդատերերի մայրաքաղաք՝ առաջ անցնելով Պեկինից։ Հնդկաստանի մեգապոլիսում ապրում է 92 միլիարդատեր՝ Չինաստանի մայրաքաղաքում՝ 91: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Չինաստանը դեռևս առաջ է Հնդկաստանից 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող բնակիչների թվով. Չինաստանում կա 814 միլիարդատեր, մինչդեռ Հնդկաստանում՝ ընդամենը 271։

Համաշխարհային մասշտաբով Մումբայը, հետազոտության համաձայն, միլիարդատերերի թվով զբաղեցնում է երրորդ տեղը՝ Նյու Յորքից (119) և Լոնդոնից (97) հետո։

Ինչպես նշված է հետազոտության մեջ, 2024 թվականի սկզբից Մումբայում ավելացել է 26 դոլարային միլիարդատեր։ Մինչդեռ Պեկինում նրանց թիվը նվազել է 18-ով։ Մումբայում միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է 445 մլրդ դոլար։

Ոլորտները, որոնք բազմամիլիոն կարողություններ են բերել հնդկաստանցիներին, էներգետիկան է, դեղագործությունը և անշարժ գույքի շուկան: Մումբայի ամենահարուստ բնակիչների մեջ առաջին տեղը զբաղեցնում է գործարար Մուկեշ Ամբանին՝ Reliance Industries հոլդինգի սեփականատերը: Նրա ընկերությունը գործում է էներգետիկայի, նավթաքիմիայի, տեքստիլ արդյունաբերության, բնական պաշարների, մանրածախ առևտրի և հեռահաղորդակցությունների ոլորտներում ամբողջ Հնդկաստանում:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը