Միջազգային

Ուկրաինան և Դանիան ռազմական ոլորտում համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Դանիան ռազմական ոլորտում համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան և Դանիան համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում սպառազինություն է ձեռք բերվելու Ուկրաինայի զինված ուժերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանական գնումների գործակալությունը և Դանիայի պաշտպանության նախարարության գնումների ու լոգիստիկայի կազմակերպությունը (DALO) փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել պաշտպանական գնումների ոլորտում», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի ռազմական գերատեսչության Telegram ալիքում:

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Կլիմենկովը հույս է հայտնել, որ համաձայնագիրը թույլ կտա ուժեղացնել համագործակցությունը Ուկրաինայի զինված ուժերին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելու գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում