Էստոնիան 20 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը Կիևում Ուկրաինայի իր գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ հանդիպման ժամանակ։

«Փաթեթը ներառում է հակատանկային հրանոթ՝ առանց հետահարման, պայթուցիկ նյութեր, զանազան արկեր, հակագազեր, դիպուկահար տեխնիկա, փոքր տրամաչափի զինամթերք և այլն։ Մենք օգնության փաթեթը ձևավորեցինք այնպես, որ Ուկրաինան առավելագույն օգուտ ստանա դրանից՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ Էստոնիայի պաշտպանության ուժերի մարտական ​​պատրաստվածությունը չտուժի», - Պևկուրի խոսքը մեջբերում Էստոնիայի ՊՆ մամուլի ծառայությունը։

2024 թ. սկզբի դրությամբ Էստոնիան Ուկրաինային գրեթե կես միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է տրամադրել, ինչը գերազանցում է հանրապետության ՀՆԱ-ի 1,3 %-ը։ Ուկրաինա են ուղարկվել հակատանկային ականներ, Javelin հրթիռային համալիրներ, ինքնաձիգներ, հաուբիցներ, հակատանկային նռնականետներ, ականանետներ, փոխադրամիջոցներ, կապի միջոցներ, դեղամիջոցներ, անհատական ​​պաշտպանության միջոցներ և չոր մթերաբաժիններ։ Էստոնիան նաև վերապատրաստում է անցկացրել Ուկրաինայից ավելի քան 1300 զինվորականների, այդ թվում՝ հրետանավորների, դիպուկահարների, բժիշկների և կիբեռանվտանգության մասնագետների համար։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ