Միջազգային

Շվեդիայում խորհրդարանական հանձնաժողովն աջակցել է Ուկրաինային ռազմական տեխնիկայի անվճար փոխանցմանը

2 րոպեի ընթերցում

Շվեդիայում խորհրդարանական հանձնաժողովն աջակցել է Ուկրաինային ռազմական տեխնիկայի անվճար փոխանցմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի ֆինանսների հանձնաժողովը պաշտպանել է Նախարարների կաբինետի առաջարկը՝ Ուկրաինային ռազմական տեխնիկա և զինամթերք անվճար փոխանցելու, ինչպես նաև նրան տնտեսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է Շվեդիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Խոսքը վերաբերում է հրետանային արկերի, ձեռքի նռնակների, հակատանկային կառավարվող հրթիռների, ստորջրյա զինատեսակների, մարտական ​​նավակների, բժշկական սարքավորումների ու մեքենաների, ինչպես նաև սննդի մատակարարումներին։ Տնտեսական մասը ներառում է ֆոնդերի նվիրատվություններ, ինչպես նաև մի քանի երկկողմ և բազմակողմ դոնորական ծրագրեր, որոնք նախաձեռնել են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները՝ Ուկրաինային աջակցելու նպատակով։ Բացի այդ, իրականացվում են կրթական և վերապատրաստման ծրագրեր և անվտանգության միջոցառումներ՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը:

Այդ ամենը նշանակում է բյուջեի լրացուցիչ ծախսեր 2024 թվականին՝ մոտ 230 միլիոն դոլարի չափով: Կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ 2025-2028 թվականներին Ուկրաինային օգնելու նպատակով 536 միլիոն դոլար հատկացնելու համար։

Տվյալ հարցով խորհրդարանական լսումները տեղի կունենան մարտի 20-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում