Միջազգային

Գերմանիան հայտարարել Է Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան հայտարարել Է Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինն Ուկրաինային հատկացնում է 500 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որում կներառվի 10 հազար հրետանային արկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունը:

«Մենք Ուկրաինային 500 մլն եվրոյի օգնության փաթեթ ունենք», - մեջբերում է Die Welt պարբերականը Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը մասնակցող նախարարի խոսքը:

Պիստորիուսը կրկնել է, որ այս պահին գերմանացի զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու պլաններ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում