ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ի թիվս այլ թեմաների, հանդիպման մասնակիցները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման քննարկման թեմաներից են եղել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները։