Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին խորհրդարանում հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ` կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Հայաստանի դեսպանը իր երախտագիտությունն է հայտնել հյուրընկալող կողմին նոր ձևավորված բարեկամության խմբի հետ հանդիպման համար։ Դեսպանն ընդգծել է բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և այդ համատեքստում անդրադարձել խորհրդարանական դիվանագիտությանը՝ որպես կարևոր հարթակ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում:

«Ընդգծելով փոխադարձ այցերի և իրավիճակին տեղում ծանոթանալու կարևորությունը՝ դեսպան Մկրտչյանը վերահաստատեց հայկական կողմի հրավերը Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբին այցելել Հայաստան՝ պարոն Կալաֆատիսի գլխավորությամբ։

Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծեց հայ-հունական բացառիկ և եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է խթանել և է՛լ ավելի խորացնել այդ կապերը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հույն խորհդարանականը նաև հավելել է, որ հունական կողմը պատրաստ է ընդունելու և քննարկելու մտքեր, առաջարկներ, քայլեր, որոնք կծառայեն ընդհանուր նպատակներին։ Այս համատեքստում նա կարևորել է երկկողմ այցերի իրականացումը և սիրով ընդունել հայկական կողմի՝ Հայաստան այցելելու հրավերը։

«Մենք խորապես հավատում ենք խորհրդարանական դիվանագիտության ներուժին»,- նշել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսը դեսպան Մկրտչյանի հետ հանդիպման ավարտին:

Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը բարեկամական խմբին ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը, այդ թվում՝ և վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում ընդգծվել է Եվրամիության հետ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հրամայականը։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար