Միջազգային

ԵՄ-ն մոտ ժամանակներս կարող է համաձայնեցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնության փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մոտ ժամանակներս կարող է համաձայնեցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնության փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրները մոտ են Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնության տրամադրման և Կիևին մատակարարումների ծախսերի փոխհատուցման շուրջ համաձայնության գալուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայկոչելով Financial Times թերթը:

«Եվրամիության երկրները պատրաստ են համաձայնության գալ Ուկրաինային ռազմական մատակարարումների համար օգտագործվող ֆոնդում 5 միլիարդ եվրոյի նոր հավելման շուրջ: ԵՄ համաձայնագիրը, որը մարտի 13-ին անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պաշտոնական հաստատում է պահանջում, նոր միջոցներ է տրամադրում ԵՄ երկրների կողմից Կիևին մատակարարումների ծախսերը փոխհատուցելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում