Հասարակական

Հայաստանում անձրևներին և ձյանը կհաջորդի առանց տեղումների եղանակը, որը կտաքանա 10-13 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում անձրևներին և ձյանը կհաջորդի առանց տեղումների եղանակը, որը կտաքանա 10-13 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում մարտի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia_10_03_24.png (175 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքումմարտի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Yerevan_10_03_24.png (19 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում