Lufthansa-ն գործադուլի պատճառով չեղարկել է չվերթների 80 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի նախազգուշական գործադուլը, որը սկսվել էր հինգշաբթի, ավարտվել է շաբաթ առավոտյան, ուստի վերջին երկու օրվա ընթացքում ավիաընկերությանը հաջողվել է իրականացնել բոլոր պլանավորված թռիչքների միայն 10-20%-ը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Lufthansa-ի վերգետնյա անձնակազմն ավարտեց երկօրյա նախազգուշական գործադուլը։ Աշխատակիցները աշխատանքի են վերադարձել իրենց հերթափոխի մեկնարկին ժամը 7.10-ին։ Վերջին երկու օրվա ընթացքում նախատեսված թռիչքների միայն 10%-ից 20%-ն է իրականացվել»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ չնայած անձնակազմի կողմից աշխատանքի վերսկսմանը՝ ավիաընկերությունները զգուշացնում են թռիչքների հնարավոր չեղարկման մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի երկրորդ խոշոր արհմիությունը՝ Ver.di-ն, հայտարարել է երկրի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի հերթական գործադուլի մասին։ Արհմիության տվյալներով՝ ավիաընկերությունը չի բավարարել հիմնական պահանջը, այն է՝ ավելացնել աշխատավարզձերը, բայց ոչ պակաս, քան 500 եվրոյով։ Բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մարտի 13-14-ը։

Հայերեն

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները

Հյուսիսային Կորեան մեկ տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով

Նորատուսցի Ալիկի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ կառավարության նիստ

Ծեծկռտուք ԱԺ-ում

Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Թեհրանը մշտական ​​կապի մեջ է միջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու 7-օրյա ծրագրի գաղափարների շուրջ. Արաղչի

Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների քարտուղարությունը կաջակցի ՀՀ-ին քիմիական նյութերի և վտանգավոր թափոնների կառավարումը բարելավելու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացվում է հիսունից ավելի շինարարական ծրագիր