1 րոպեի ընթերցում
Ազգային ժողովում շարունակվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մտքերի փոխանակման շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ խորհրդարանում իրավիճակը կտրուկ լարվել է։
Չախոյանն «Ուժեղ Հայաստան խմբակցության» ղեկավար Նարեկ Կարապետյանին հիշեցրել է, որ վերջինիս հորեղբոր որդին դեռևս ներողություն չի խնդրել խորհրդարանական ընտրություններից առաջ արած այն հայտարարության համար, թե իշխանության գալու դեպքում մտադիր են կանանց բավարարելու համար առանձին նախարարություն հիմնել։
Նարեկ Կարապետյանը տեղից սկսել է խոսել, իսկ հետո մոտեցել է ամբիոնին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ Ազգային ժողովի նիստում ընդմիջում է հայտարարվել։