Միջազգային

Ֆրանսիական պաշտպանական ընկերությունները ռազմական տեխնիկա կարտադրեն Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական պաշտպանական ընկերությունները ռազմական տեխնիկա կարտադրեն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան նախատեսում է, որ իր սպառազինությունների որոշ արտադրողներ արտադրեն շատ անհրաժեշտ ռազմական տեխնիկա անմիջապես Ուկրաինայի տարածքում՝ օգնելու երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնունի հայտարարությունը:

«Ֆրանսիական երեք ընկերություն գործընկերային հարաբերություններ կհաստատի ուկրաինական ընկերությունների հետ, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և ցամաքային սարքավորումների ոլորտում՝ ուկրաինական տարածքում պահեստամասերի և, հնարավոր է, ապագայում զինամթերքի արտադրության համար» -ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում