Կառուցապատման թույլտվությունները 4 մարզում կտրամադրվեն e-permits.am էլեկտրոնային համակարգի միջոցով. Քաղաքաշինության կոմիտե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառուցապատման թույլտվությունների ստացման ողջ գործընթացը Հայաստանի 4 մարզում 2024 թ․ մայիսի 1-ից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, հիշեցնելով, որ Կառավարությունը փետրվարի 29-ի նիստում հաստատել է Կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով ընդլայնվում է e-permits.am էլեկտրոնային համակարգի կիրառությունը։

Այսպիսով՝ նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված պետական, համայնքային մարմինների և մատակարար կազմակերպությունների հետ կապը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կիրականացվի էլեկտրոնային e-permits.am հարթակում՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այսկերպ կկրճատվի վերջիններիս հետ կառուցապատողների շփումը, պահանջվող ժամանակը, կապահովվի գործընթացների թափանցիկությունը, ինչպես նաև կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման հետ կապված առկա խնդիրները։

Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգ և կծառայի որպես շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:

Սահմանված ընթացակարգի շնորհիվ առցանց եղանակով հասանելի կլինեն ներգրավված կառույցների համաձայնեցումները, տուրքերի վճարումները կկատարվեն էլեկտրոնային եղանակով, ինքնաշխատ եղանակով կստուգվեն մուտքագրվող տվյալները, կապահովվի տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանների միջև կապը, կօգտագործվեն առցանց քարտեզներ և այլն։

2022 թվականի հունվարի 1-ից e-permits.am համակարգը պիլոտային կարգով արդեն գործարկվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացը Հայաստանում ամբողջությամբ իրականացնել էլեկտրոնային միասնական հարթակում։

Հայերեն

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը