ԻԻՀՊ կորպուսի սպա է զոհվել Սիրիային հասցված իսրայելական հարվածի հետևանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպա և խորհրդական Ռեզա Զարեյը սպանվել է իսրայելական օդուժի կողմից Սիրիայի Բանիյաս քաղաքի ուղղությամբ կատարված հրթիռային հարվածի հետևանքով:
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում։