Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խորը կսկիծով տեղեկացա ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Իվանի Ռիժկովի մահվան մասին։

Ղեկավարելով ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։

Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ և կատարելով իր պարտքը՝ Նիկոլայ Ռիժկովը հավերժ դրոշմեց իր անունը հայ ժողովրդի հիշողության մեջ՝ որպես ամենածանր պահին օգնության ձեռք մեկնած հավատարիմ ընկերոջ, ինչի համար նրան շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչումը։

Խնդրում եմ Հայաստանի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մերձավորներին»։

Հայերեն العربية English Español Français Русский

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին