Միջազգային

Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան չորս տարի շարունակ Ուկրաինային ռազմական աջակցություն կհատկացնի երկրի համախառն ներքին արդյունքի 0,25 %-ի չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:

«Էստոնիայի կողմից երկարաժամկետ ռազմական աջակցությունն Ուկրաինային առաջիկա չորս տարվա ընթացքում կկազմի մեր ՀՆԱ-ի 0,25 %-ը: Մենք կոչ ենք անում Ուկրաինային աջակցող մյուս բոլոր պետություններին նմանատիպ պարտավորություն ստանձնել», - Ուկրաինային աջակցության հարցով Փարիզում անցկացված հանդիպման ժամանակ նրա խոսքերն է մեջբերում Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Կալասը նաև նշել է, որ Ուկրաինային օգնելու համար անհրաժեշտ է գործել հենց հիմա։

«Մենք չենք կարող իզուր ժամանակ կորցնել, քանի որ Ուկրաինան առաջին հերթին հրատապ օգնության կարիք ունի զենքի հարցում: Հուսով եմ, որ Դանիայի՝ իր ողջ զինամթերքն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ վերջերս կայացրած որոշումը կոգեշնչի մյուսներին: Մենք նաև պետք է նայենք, թե ինչ օգնություն կարելի է ստանալ համաշխարհային շուկայում, ինչպես դա արդեն արել են չեխերը», - առաջարկել է Կալասը:

Նա հայտարարել է, որ Արևմուտքի երկրներն ունեն ռեսուրսներ, տնտեսական հզորություն և գիտելիքներ, և կարող են միասին «օգնել Ուկրաինային հաղթել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում