ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցել է 36 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական վայրագությունների հետևանքով հարազատների և ընկերների կորցրած անձանց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մարագոսը «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է. «Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են հարազատներին ու ընկերներին։ Մենք բոլորս պետք է շարունակենք հաշտեցման և կայուն, տևական խաղաղության հասնելու լավագույն ջանքերը, որպեսզի համոզվենք, որ նման ողբերգությունները երբեք չեն կրկնվի»:
I express my deep condolences to all those who lost relatives and friends 36 years ago in #Sumgait. We all need to continue with strongest efforts to achieve reconciliation and a sustainable, lasting peace in order to make sure that such tragedies never happen again. pic.twitter.com/BtwlSJmdQJ
— Vassilis Maragos (@EUAmbArmenia) February 27, 2024
1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով:Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: