Քաջարան և Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև մարտի 5-ը Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ըփակ էլինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է, խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ)դժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում տեղում էձյուն։
Գորիսի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքումմառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։