Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան շուրջ 633 մլն եվրոյի ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, հիմնվելով Շվեդիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, հայտնում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ դա լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ստոքհոլմի հատկացրած ռազմական օգնության 15-րդ ու ամենամեծ փաթեթը: Նախատեսվում է Կիևին փոխանցել մոտ 178 միլիոն եվրոյի հրետանային զինամթերք, հակաօդային և անշարժ հրետանի: Փաթեթը ներառում է նաև ծովային դեսանտային և դեսանտագրոհային մոտորանավակներ, ինչպես նաև այլ զինատեսակներ և բժշկական սարքավորումներ: Գումարի մի մասն էլ ուղղվելու է Ուկրաինայի միջազգային հիմնադրամների միջոցով շուրջ 10 նոր զրահամեքենաների ձեռքբերմանը:

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- խոստացել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին Խարկովի մարզ կատարած այցելության ընթացքում հայտարարել էր, որ ռուսական բանակն օգտվում է Ուկրաինայի զինված ուժերին օգնություն տրամադրելու հետաձգվելուց: Նա նշել էր, որ Կիևը լրջորեն աշխատում է գործընկերների հետ՝ «աջակցությունը վերականգնելու և երկարաձգելու համար»։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները