Միջազգային

Շվեդիան Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության խոշորագույն փաթեթը

2 րոպեի ընթերցում

Շվեդիան Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության խոշորագույն փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը Կիևին կուղարկի շուրջ 680 միլիոն դոլարի ռազմական օգնության խոշորագույն` 15-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Expressen պարբերականը։

Նոր փաթեթում տեղ կգտնեն տասը Sridsbåt 90 (CB90) դեսանտագրոհիչ կատեր, G դասի քսան դեսանտային կատեր, ականներ, տորպեդներ, հրետանային զինամթերք, Robotsystem 70 շարժական զենիթահրթիռային համալիր, հակատանկային կառավարվող հրթիռներ, Carl Gustaf հակատանկային նռնականետներ, նռնակներ և այլ ռազմական սարքավորումներ: Պարբերականը պարզաբանում է, որ միջոցների մի մասը հատկացվում է ուկրաինացի զինվորականների ուսուցման ու զրահատեխնիկայի գնման համար։

Expressen-ը հավելում է, որ սա ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է, որ Շվեդիան ուղարկում է Ուկրաինային։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Շվեդիային օգնության համար։

«Ես շնորհակալ եմ Շվեդիային և անձամբ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին պաշտպանության աջակցության՝ մինչ օրս ամենախոշոր փաթեթի համար, որի գումարը կազմում է 683 միլիոն, ինչպես նաև ծովային կոալիցիային միանալու համար», - գրել է Զելենսկին X սոցիալական հարթակում։

Նա հավելել է, որ այս փաթեթի հետ միասին Շվեդիան արդեն շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթներ է ուղարկել Ուկրաինային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում