Սպորտ

Ծանրամարտի ԵԱ. մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ԵԱ. մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

ՍՈՖԻԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնի 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Վերջինս նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է դարձել Գոռ Սահակյանը: Կանանց 55 կգ քաշային կարգի պայքարում չեմպիոնի տիտղոսին է արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում