Սքրինինգային ծրագրերը կնպաստեն կյանքի որակի բարելավմանը. Ավանեսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուռուցքաբանության զարգացումը թույլ է տալիս հասկանալ, որ առաջին, երկրորդ շրջանում հայտնաբերված քաղցկեղը բուժելի է, այն չի ազդում կյանքի որակի վրա և ժամանակին ու ճիշտ բուժում իրականացնելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ է։ Սքրինինգային ծրագրերը թույլ են տալիս քաղցկեղի վաղ հայտնաբերում։ «Վերջին տարիներին Հայաստանում ներդրվել է կրծքագեղձի մամոգրաֆիայի սքրինինգային ծրագիրը, որն առաջինն իրականացվել է Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում։ Ներկայում այդ ծառայությունն իրականացվում է Շիրակի մարզում։ Այս ծրագիրը շարունակական է լինելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սքրինինգային ծրագրերի պատշաճ իրականացման համար առողջապահության պատասխանատուները նպատակադրվել են մարզերում կառուցել ստացիոնար կենտրոններ։

Առողջապահության գլխավոր բարեփոխումը՝ ապահովագրական համակարգը, միտված է լինելու կանխարգելիչ բժշկության խրախուսմանը։ Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սքրինինգները, նրանց առողջապահական փաթեթը սառեցվելու է, չի ակտիվանալու, մինչև որ չանցնեն իրենց տարիքին համապատասխան բոլոր հետազոտությունները։ «Այս բարեփոխումը նպաստելու է Հայաստանում կյանքի տևողության և որակի բարելավմանը»,-վստահեցնում է նախարար Ավանեսյանը։ Համընդհանուր առողջապահության համակարգում, որը փուլ առ փուլ ներդրվում է Հայաստանում, շեշտը դրվում է կանխարգելիչ բժշկության վրա, որտեղ հիվանդությունները փորձում են նախապես բացահայտել՝ չսպասելով, որ դրանք հայտնվեն ծանր վիճակում:

Ներկայում քննարկման փուլում է թոքի քաղցկեղի սքրինինգային ծրագրի ներդրումը, քանի որ մահացության ցուցանիշով քաղցկեղի այդ տեսակը հատկապես տղամարդկանց մոտ առաջին տեղում է։ Վերջին տարիներին ծխախոտի օգտագործման դեմ բավականին ակտիվ պայքար է գնում և միայն բուժական մեթոդներով հնարավոր չէ պայքարել հիվանդության դեմ։ «Չնայած ծխախոտի օգտագործման դեմ տարվող ակտիվ պայքարին, դեռևս ցուցանիշները հուսադրող չեն: Տղամարդկանց շրջանում ծխելու ցուցանիշը դեռևս շատ բարձր է: Հուսով ենք, որ թոքի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը կտա ցանկալի արդյունք»,-նշեց նախարարը։

ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք:

Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143: Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ