Հասարակական

Հայաստանի ուսանողների համար գործում է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ուսանողների համար գործում է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է 2024-2025 թթ. ակադեմիական տարվա «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար:

Ըստ աղբյուրի՝ գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է: Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Իտալիայի առևտրական գործակալության և ակադեմիական առաջխաղացման ու ուսումնական կողմնորոշման կենտրոնի («UNI-ITALIA») հետ համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում