Միջազգային

Գազայում  զոհերի թիվը գերազանցել է 27 հազար 300-ը, իսկ իսրայելական կողմից մոտ 1,2 հազար մարդ է զոհվել 

1 րոպեի ընթերցում

Գազայում  զոհերի թիվը գերազանցել է 27 հազար 300-ը, իսկ իսրայելական կողմից մոտ 1,2 հազար մարդ է զոհվել 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27 հազար 365-ի, վիրավորների թիվը՝ 66 հազար 630-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իսրայելում էլ, ըստ իշխանությունների վերջին տվյալների, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում