Միջազգային

Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի ռազմական խորհրդական է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի ռազմական խորհրդական է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի արվարձաններում բնակելի թաղամասի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Իրանի ռազմական խորհրդական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում Իրանի դեսպանության հաղորդագրությանը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական Սաիդ Ալիդադին զոհվել է իսրայելական ռեժիմի կողմից Սիրիայում ավիահարվածների ժամանակ»,-հաղորդում է գործակալությունը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել իսրայելական մի քանի հրթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում