Սլովակիայում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում հազարավոր մարդիկ մասնակցել են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության դեմ բողոքի ակցիաներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Fox News-ը:

Երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում շուրջ 30 հազար ցուցարարներ փողոց են դուրս եկել։ Ակցիայի մասնակիցները բողոքում են վարչապետի ծրագրի դեմ, որով նախատեսվում է վերացնել հատուկ դատախազի գրասենյակը, որը զբաղվում է խոշոր հանցագործություններով և կոռուպցիայով։

Խորհրդարանը դեռ քննարկում է այս օրինագիծը, սակայն իշխող կոալիցիան հատուկ ընթացակարգ է հաստատել, որի միջոցով կարելի է արագ ընդունել փոփոխությունները՝ առանց երկար քննարկումների։

Ընդդիմադիր կուսակցությունների կոչով ցույցեր են տեղի ունեցել նաև Սլովակիայի 31 քաղաքներում և, ինչպես նշում է dpa գործակալությունը, դրանք ամենազանգվածայինն են դարձել անցյալ տարվա դեկտեմբերին բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր։

Իր հերթին TASR գործակալությունը հայտնում է, որ Սլովակիայի ցուցարարների հետ համերաշխության ոչ մեծ ցույցեր են անցկացվել նաև Պրահայում, Բրյուսելում, Փարիզում և եվրոպական մի շարք այլ քաղաքներում։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա