Շոլցը ԵՄ-ին կոչ է արել շտապ քննարկել Ուկրաինային ռազմական մատակարարումների ավելացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է շտապ սկսեն Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման հարցի քննարկումը, քանի որ ներկայում պլանավորվածները բավարար չեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

«Մենք ակտիվորեն կզբաղվենք այն հարցով, թե ինչպես կարող ենք հետագայում կազմակերպել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այսօր այդ մասին որոշումներ չեն ընդունվի, բայց քննարկումը պետք է հրատապ սկսել, քանի որ մենք գիտենք, որ այն, ինչ պլանավորվել էր մինչ օրս, այն է՝ ռազմական օգնությունը բոլոր անդամ երկրներից, բավարար չէ», - Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Օլաֆ Շոլցը հերթական անգամ ընդգծել է, որ Գերմանիային բաժին է ընկնում Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական օգնության զգալի մասը, և գոհունակություն է հայտնել Կիևին մատակարարումների ավելացման հարցերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում քննարկելու հնարավորության առնչությամբ։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը վստահություն է հայտնել, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները կկարողանան համաձայնեցնել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի տնտեսական օգնության փաթեթը։

«Վերջին օրերի և շաբաթների ընթացքում մենք ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, և իմ հաստատ համոզմունքն այն է, որ դա պետք է հնարավոր լինի», - ասել է Շոլցը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ փետրվարի 1-ին անցկացվող գագաթնաժողովի ընթացքում ԵՄ երկրների ղեկավարները պետք է փորձեն Ուկրաինային օգնության տրամադրելու շուրջ համաձայնության հասնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որը դեկտեմբերից արգելափակել է ԵՄ բյուջեից հատկացումներ անելու առաջարկը։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան