Ամփոփվել են Երևանում անցկացված «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («Այ Էս Էս Դի») հասարակական կազմակերպությունն ամփոփել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Ըստ աղբյուրի՝ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի նպատակն է բարելավել թափոնների կառավարման համակարգը Հայաստանում։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («Այ Էս Էս Դի») հասարակական կազմակերպության կողմից: Դպրոցականների շրջանում կրթական ծրագրեր իրագործելու միջոցով թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորումը կարևոր նշանակություն ունի բնակչության վարքագծի և թափոնների կառավարման համակարգի արդյունավետության տեսակետից։

«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հանրային սոցիալական պատասխանատվության հենասյուներից է: Ընկերությունը մի շարք ծրագրեր է իրականացրել ու շարունակում է իրականացնել՝ միտված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը։ «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը ևս նպատակ ունի բարձրացնել դպրոցահասակ երեխաների իրազեկվածությունը, ովքեր մեկ անգամ ևս սովորում են, որ յուրաքանչյուր շիշ կարող է ունենալ «երկրորդ կյանք», և որ տեսակավորելով, այդ շշին նոր «կյանք» են տալիս: Առաջիկայում նպատակ ունենք շարունակելու ծրագիրը Երևանի 150 դպրոցներում՝ ապահովելով ծրագրի կայունության բաղադրիչը», - նշել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի և կայունության բաժնի տնօրեն Էլինա Մարգարյանը։

Նշվում է, որ նախագծով այս տարի Երևանի 30 դպրոցներում նախապես տեղադրվել է 150 տեսակավորման աման՝ պլաստիկ և թղթե թափոնների համար, իրականացվել են դասընթացներ ընտրված դպրոցների 6-րդ և/կամ 7-րդ դասարանցի ավելի քան 1,539 աշակերտների համար:

«Ընտրված բոլոր դպրոցներն սկսել են տեսակավորել թափոնները, ինչի շնորհիվ հավաքվել է ավելի քան 3,000 կգ թափոն», - հայտնել է «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («Այ Էս Էս Դի») հասարակական կազմակերպության համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը։

«Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ զարգացումը և բնակչության բարեկեցությունն ապահովելու համար: Երևանի քաղաքապետարանը կարևորում է թափոնների կայուն կառավարման հիմնախնդիրները շրջանաձև տնտեսության համատեքստում և այդ բնագավառում մի շարք միջոցառումներ է նախաձեռնել։ Միևնույն ժամանակ առաջնահերթ ենք համարում նաև իրազեկվածության բարձրացումը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ Թերևս սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը աջակցում է «Աշխարհն առանց թափոնների» ծրագրին, որի նպատակն է դպրոցականների շրջանում կրթական ծրագրերի իրականացման եղանակով թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորումը: Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը, կրճատվում է աղբավայրերում կուտակվող աղբի ծավալը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ամենաշատ թափոն հավաքած Երևանի հ. 20 և հ. 53 հիմնական դպրոցները հաղթող են ճանաչվել, իսկ հ. 110 հիմնական դպրոցն ստացել է հատուկ մրցանակ՝ բնապահպանական կարևոր գործունեություն ծավալելու համար:

Նախորդ տարիներին ծրագրին մասնակցել է Երևանի ևս 120 միջնակարգ դպրոց։

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել