Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքին՝ ի պատասխան Գոլանի բարձունքների գնդակոծման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

«Անցած երեկոյան (խմբ․՝ հունվարի 30-ի) Սիրիայից մի շարք արձակումներ են գրանցվել Գոլանի բարձունքների հարավային մասի ուղղությամբ: Ի պատասխան՝ ԻՊԲ-ի կործանիչները հարվածներ են հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական ենթակառուցվածքին», - ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

ԻՊԲ-ն հավելել է, որ հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի վայրերի՝ ի պատասխան այնտեղից Իսրայելի հյուսիսային շրջանների վրա հարձակման։

Գոլանի բարձունքները, որ 1944 թ. պատկանում էին Սիրիային, 1967 թ. Վեցօրյա պատերազմի ընթացքում անցան Իսրայելի վերահսկողության ներքո։ 1981 թ. Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) օրենք ընդունեց, որը միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թ. դեկտեմբերի 17-ի 497 բանաձևով բռնակցումն անվավեր է ճանաչվել։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 26 700-ը։ 1,7 միլիոն մարդ տեղահանվել է։

Այս ընթացքում Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Սիրիայի և Լիբանանի տարածքին՝ նշելով, որ դրանք այնտեղից կատարված գնդակոծությունների պատասխանն են։ Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները