Տարածաշրջանային

Թեհրանը պատասխանատու չէ Սիրիայում և Իրաքում խմբավորումների գործողությունների համար․ ՄԱԿ-ում Իրանի դեսպան

3 րոպեի ընթերցում

Թեհրանը պատասխանատու չէ Սիրիայում և Իրաքում խմբավորումների գործողությունների համար․ ՄԱԿ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանություններն առնչություն չունեն այն հարձակումներին, որոնք զինված խմբավորումները կատարում են Իրաքում և Սիրիայում, այդ թվում՝ ամերիկյան ուժերի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցչին, որտեղ պատասխան է տվել ԱՄՆ-ի մեղադրանքներին՝ դրանք անվանելով «անհիմն»։

ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունն ավելի վաղ պնդել էր, որ «զինված խմբավորումները, որոնք կապված են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հետ, ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի անձնակազմի և օբյեկտների դեմ ուղղված գործողություններում»:

«Գոյություն չունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված ոչ մի խմբավորում, լինի դա Իրաքում, Սիրիայում, թե այլուր, որ ուղղակի կամ անուղղակի կերպով գործի Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ կամ նրա օգտին: Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբի գործողությունների համար», - գրված է Իրավանիի նամակում, որի տեքստը մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը։

Իրավանիի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում «անօրինական են և խախտում են ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությունը»։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։

Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր հաճախակի են դարձել հարձակումները Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա։ Շիաների կազմավորումները նախազգուշացրել են, որ կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին:

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

Իրան

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում