ՀՀ ՄԻՊ-ը և Միջխորհրդարանական միության ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը:

Նշվում է, որ Մարտին Չունգոնգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Հայերեն

Երևանում կայացավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը

Իրանը մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի պնդումները Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող վիճելի ռազմավարական կղզիների վերաբերյալ

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները

Էդվարդ Ասրյանն ու Քշիշտոֆ Կրուլը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

Հայաստանում գործարկվել է կլիմայական ռիսկերի ինտերակտիվ քարտեզ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի խախտման համար