Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ՝ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի օպտիմալացման մոդելը, ինչի արդյունքում բուժհաստատությունները կվերազինվեն և, անհրաժեշտության դեպքում, նաև կվերանորոգվեն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված թեմայի շուրջ տեղի է ունեցել ծավալուն քննարկում:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկվել են նաև աշխատանքային կարգապահության, փաստաթղթաշրջանառության ճիշտ վարման, հաշվետվությունների ներկայացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման և բուժօգնության կազմակերպման, ուղեգրող հանձնաժողովի դիմումները մարզպետի մոտ քննարկելու, անաշխատունակության թերթիկների տրամադրման, ճամբարների և առողջարանների ուղեգրման համար ներկայացվող փաստաթղթերի ամբողջական լրացման, թափուր հաստիքները օրենքով սահմանված կարգով համալրելու, բուժհիմնարկներում հաշմանդամների համար պայմաններ ապահովելու, դպրոցներում համաճարակային ֆիլտրի ճիշտ կազմակերպման, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների, առաջնահերթ նշանակության այլ խնդիրների կարգավորման հետ կապված հարցերը։

Ներկայացնելով մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված աշխատանքային կարգապահության խախտումները և մասնագիտական գործունեության ընթացքում նկատված թերացումները՝ մարզպետը հրահանգեց բուժհիմնարկների տնօրեններին՝ աշխատանքների հանդեպ դրսևորել խիստ պատասխանատվություն, իրենց դիմած քաղաքացիների հանդեպ՝ բավարար հոգածություն ու մասնագիտական անհրաժեշտ հմտություններ, անթերի կատարել օրենքով սահմանված կարգով իրենց առջև դրված բոլոր պարտականությունները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները