Միջազգային

Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության մասին

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել հնդկական զինված ուժերի և բարեկամ պետությունների համար ռազմական տեխնիկայի, այդ թվում ՝ ուղղաթիռների և սուզանավերի համատեղ արտադրության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի կառավարությունը:

Պայմանավորվածություններին հաջողվել է հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում: Նախօրեին նա եղել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի գլխավոր հյուրը, հանդիպել է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ներկա գտնվել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմանի պետական ընդունելությանը:

«Ինտերֆաքս»-ը, մեջբերելով վերոնշյալ հայտարարությունը, նշում է, որ Մակրոնն ու Մոդին պայմանավորվել են ընդլայնել կապերը ռազմական արտադրության, միջուկային էներգետիկայի, տիեզերքի հետազոտությունների, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտում արհեստական բանականության միջոցների օգտագործման, կլիմայական փոփոխությունների թեմատիկայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում