Միջազգային

Իսրայելի էկոնոմիկայի նախարարն Իրանը ռազմական հարվածների «օրինական թիրախ» է անվանել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի էկոնոմիկայի նախարարն Իրանը ռազմական հարվածների «օրինական թիրախ» է անվանել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Նիր Բարկատը հայտարարել է, որ Իրանն իսրայելական հրթիռային հարձակումների «օրինական թիրախ» է դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնել է Telegraph-ին տված հարցազրույցում։

«Իրանն օրինական թիրախ է Իսրայելի համար: Նրանք այդ ամենից չեն փախչի։ Օձի գլուխը Թեհրանն է։ Խորհուրդ եմ տալիս որդեգրել Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ (ԱՄՆ) նախագահ Քենեդիի ռազմավարությունը: Այն ժամանակ նա փաստացի ասաց, որ Կուբայից եկող հրթիռին կհետևի պատասխան հրթիռը Մոսկվայի ուղղությամբ», - հայտարարել է Նիր Բարկատը:

Իսրայելցի նախարարն այն կարծիքին է, որ Թել Ավիվը պետք է Թեհրանին հասկացնի, որ նա չի խուսափի պատասխանատվությունից Իսրայելի դեմ «խամաճիկներ» օգտագործելու համար։

Նա նաև հայտնել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիները երբեք հնարավորություն չեն ստանա կրկին աշխատելու Իսրայելում, և նրանց փոխարեն կգան ավելի քան քառորդ միլիոն օտարերկրյա մասնագետներ։

Բարկատը Telegraph-ին նաև հայտնել է, որ Իսրայելը կարող է շարունակել իր գործողությունը Գազայի հատվածում և նույնիսկ նոր ճակատ բացել Լիբանանի հետ սահմանին՝ չնայած օրական ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական ծախսերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում