Ժաննա Անդրեասյանը ընդունեց Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված մրցույթի հաղթողներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունեց Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված մրցույթի հաղթողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաստեղծի 100-ամյակին նվիրված «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթին մասնակցել են ավելի քան 4000 դպրոցականներ, որոնցից հաղթող է ճանաչվել 7-ը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով աշակերտներին մրցույթում առաջինը լինելու կապակցությամբ, նշեց, որ նման մրցույթները լինելու են շարունակական:

«Հուսով եմ, որ դուք նույն ակտիվությամբ՝ նաև ձեր դասընկերներին ոգևորելով, կմասնակցեք մեր մյուս մրցույթներին, որոնք ոչ միայն մեծացնում են իրազեկվածությունը մեր կարևոր գործիչների, մեծ վաստակ ունեցող մարդկանց ու նրանց գործունեության մասին, այլ նաև կրթական յուրահատուկ գործընթաց են դառնում: Դրանք տևում են մի քանի օր և այդ օրերին ևս մեկ անգամ վերանայում, թերթում, հիշում և նոր գիտելիքներ եք ձեռք բերում»,- ասաց նախարարը:

Մասնակիցների խոսքով՝ մրցույթը ևս մեկ հնարավորություն էր մեծանուն բանաստեղծի մասին կարդալու, ուսումնասիրելու և մեկ այլ տեսակետից բացահայտելու համար:

Հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակցներն են՝ ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Չոբանյանը, ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ներկարարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հիմնական 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյանը, ՀՀ Արարատի մարզի Գետազատի Ն. Մանասերյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարուշ Մանուկյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը, ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Չոբանյան և Երևանի հիմնական 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Քարայանը:

Անդրեասյանը հաղթող աշակերտներին հանձնեց պատվոգրեր և Պարույր Սևակի գիրքը:

Պարույր Սևակի 100-ամյակի Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում. հրապարակված մրցութային 7 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 4000 պատասխան:

Հունվարի 15-21-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել են Պարույր Սևակի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն):

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս