Միջազգային

Լավրովը Բայդենին խորհուրդ է տվել Գազայում հակամարտության լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները

1 րոպեի ընթերցում

Լավրովը Բայդենին խորհուրդ է տվել Գազայում հակամարտության լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել Մերձավոր արևելքում ճգնաժամի լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները և չկիրառել վետոյի իրավունքը, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում հումանիտար հրադադար հայտարարելու մասին բանաձև է առաջարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լավրովի CBS-ին տված հարցազրույցը:

«Դադարեցնել մարտական գործողությունները։ Մի կիրառեք վետոյի իրավունք, երբ առաջարկվում է մարդասիրական հրադադար հայտարարելու բանաձև: Դուք երկու անգամ վետո եք կիրառել: ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի կողմից հրադադարի պահանջին որևէ արձագանք չկա», - ասել Է Լավրովը CBS-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար ԱՄՆ նախագահին Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում