Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել շարունակել ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել շարունակել ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կայուն ֆինանսական և ռազմական օգնության կարիք ունի Ռուսաստանին դիմակայելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Ուկրաինացիներին անհրաժեշտ է կանխատեսելի ֆինանսավորում ամբողջ 2024 թվականի ընթացքում և դրանից հետո: Նրանց անհրաժեշտ են զենքի բավականաչափ և կայուն մատակարարումներ…», - ասել է նա:

ԵՀ ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրները պետք է շարունակեն ուժեղացնել Ուկրաինայի դիմադրությունը։

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ամեն տարի անցկացվում են հանդիպումներ, որտեղ քննարկվում են քաղաքականության, տնտեսության և հասարակական կյանքի հրատապ հարցեր։

Համաշխարհային տնտեսական համաժողովի 54-րդ ամենամյա նիստը Դավոսում տեղի է ունենում հունվարի 15-ից մինչև 19-ը: Դրա թեման է «Վստահության վերականգնումը»: Համաժողովը համախմբել է ավելի քան 120 երկրների գործարարության ղեկավարների, քաղաքական առաջնորդների և փորձագետների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2800 մասնակիցների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում