Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարզաձևերի համալիր կենտրոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան չգործող մարզադպրոցին։

«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի

անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները:

Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բատմիտոնի համալիր

մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հայտնել է Ավինյանը։

Գրառմանը կից տեսանյութում նշվում է, որ 20 տարի չգործած մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարզաձևերի վարպետության բարձրացման համալիր կենտրոն:

«Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների

համար»,- եզրափակել է քաղաքապետը:

Հայերեն فارسی Français Русский