Հարավաֆրիկյան Հանրապետությունը խնդրել է ՄԱԿ-ի դատարանին՝ հանձնարարել Իսրայելին, որպեսզի դադարեցնի ռազմական գործողությունը Գազայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունն իր հայցով խնդրել է ՄԱԿ-ի միջազգային դատարանին՝ պարտավորեցնել Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԱՀ-ի պատվիրակության ներկայացուցիչ, փաստաբան Վոն Լոուին։

«Հարավային Աֆրիկան ​​խնդրել է դատարանին հանձնարարել Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Դա միակ միջոցն է՝ ապահովելու հումանիտար օգնության առաքումը տարածք և խուսափելու մեծաթիվ անհարկի զոհերից և ավերածություններից», - փաստաբան Վոն Լուի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հաագայի միջազգային դատարանում հունվարի 11-12-ին նախատեսված են լսումներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցով Իսրայելի դեմ, որը մեղադրվում է Գազայի հատվածում ցեղասպանության կոնվենցիան խախտելու մեջ։ Հաագայի դատարանում նախ ելույթ կունենա հարավաֆրիկյան պատվիրակությունը, իսկ ուրբաթ օրը՝ իսրայելական կողմը։

Իսրայելի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը փաստացի հիմքեր չունի և դատարանին շահագործում է, իսկ Պրետորիան համագործակցում է ահաբեկիչների հետ:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները