Միջազգային

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ռազմական օգնություն հատկացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ռազմական օգնություն հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել 50 միլիոն կրոնի (4,86 միլիոն դոլար) չափով ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև 5-ական միլիոն կրոն ( 490 հազար դոլար)՝ Մոլդովային և Վրաստանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Շվեդիայի կառավարությունը։

«Օժանդակությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի տարբեր հիմնադրամների միջոցով և կօգտագործվի ականազերծման, ճգնաժամային կառավարման, կիբեռանվտանգության և ռազմական կրթության համար», - ասված է Շվեդիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում