Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել  Իրանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստվածհայտնության տոնի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի կոչ է արել:

Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Եկեք սովորենք երկու փառահեղ եկեղեցիների հանդիպումից, շարունակենք դեպի քրիստոնյաների միասնությունը տանող ընդհանուր ճանապարհը՝ աղոթելով, աշխատելով և ձեռք ձեռքի քայլելով: Եկեք միասին աղոթենք հանուն Պաղեստինում, Իսրայելում, Ուկրաինայում խաղաղության: Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հռոմի Պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված տոնական պատարագից հետո:

Նա նաև կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,- ընդգծել է Հռոմի Պապը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում