Հասարակական

Ռազմական ոստիկանությունը կոչ է անում զորակոչի ընթացքում զերծ մնալ ապօրինի գործողություններից

1 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանությունը կոչ է անում զորակոչի ընթացքում զերծ մնալ ապօրինի գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ մեռային զորակոչին ընդառաջ ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, ընկերներին և հարազատներին կոչ է անում զերծ մնալ ապօրինի գործողություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել։

«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխողշարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»,- ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում