Ավիացիայի ոլորտում բավականին լավ առաջընթաց ունենք․ Գնել Սանոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշում է, որ Հայաստանը բավականին լավ առաջընթաց ունի ավիացիայի ոլորտում. այս տարվա 11 ամիսների դրությամբ ուղևորահոսքը կազմել է 5 մլն 44 հազար մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանոսյանն այս մասին ասաց դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Գյումրիի ու Երևանի օդանավակայանները միասին 5 մլն 44 հազար ուղևորի են սպասարկել, եղել է ընդհանուր 40 հազար 971 չվերթ: Նախորդ տարի իրականցվել է 31 հազար 800 չվերթ, այսինքն՝ այս տարի մոտ 10 հազար չվերթ ավել է իրականցվել: Այդ թվի մեջ 34 տոկոսը կազմում են հայկական ավիաուղիների կատարած փոխադրումները, ինչը բացառիկ ցուցանիշ է: Նախորդ տարի այդ ցուցանիշը 24 տոկոս էր»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջապես կա լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցող ընկերություն, որը 25 նոր էլեկտրամոբիլներով է աշխատում:

«Օդանավակայանն աշխատում է գերծանրաբեռնված: Մենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր գործընկերենրի հետ տևական ժամանակ է՝ քննարկում ենք մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ենթակառուցվածքային. նոր շենք-շինություններ, նոր ուղիներ, որպեսզի կարողանանք այս նոր հոսքը առանց հերթերի սպասարկել»,- առանձնացրեց նախարարը:

Ինչ վերաբերում է երկաթուղային ոլորտին, Սանոսյանը նշեց, որ 2023-ի 11 ամիսների ընթացքում ուղևորափոխադրումներն աճել են 7 տոկոսով, փոխարենը բեռնափոխադրումները նվազել են 18,5 տոկոսով:

Հայերեն

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում