Հասարակական

Ռազմական ոստիկանությունը զորամասերում կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերել է 4076 սմարթֆոն և արգելված այլ իրեր

2 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանությունը զորամասերում կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերել է 4076 սմարթֆոն և արգելված այլ իրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց, քանի որ հետամուտ է լինելու սմարթֆոն տեսակի հեռախոսների հայտնաբերմանը և զինված ուժերում դրանց օգտագործումը բացառելուն։

Հիշեցում. զինծառայողին թույլատրվում է ունենալ տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման և ինտերնետ հասանելիություն չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են սահմանված կարգով` ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում