ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրադադարի կոչ է արել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 19 600-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի մանկական ճգնաժամային հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարել է, որ հումանիտար հրադադար չհաստատելու դեպքում Գազայի հատվածում հիվանդությունները կարող են ավելի շատ երեխաների կյանք խլել, քան գնդակոծությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՅՈւՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը Ժնևում ճեպազրույցի ժամանակ։

Էլդերը հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում երկու անգամ գնդակոծվել է վերջին լիարժեք գործող հիվանդանոցը։ Սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության, ջրի պակասի և անօթևան վիճակի պատճառով ավելի քան 100 000 երեխա ունի փորլուծություն, ավելի քան 150 000 երեխա՝ սուր շնչառական հիվանդություններ։

«Առանց բավարար քանակությամբ ապահով ջրի, սննդի և սանիտարական պայմանների, որը կարող է բերել միայն մարդասիրական հրադադարը, հիվանդության պատճառով երեխաների մահվան դեպքերը կարող են գերազանցել ռմբակոծությունների հետևանքով զոհվածների թիվը», - ասել է Ջեյմս Էլդերը։

Գազայի առողջապահական իշխանությունների հայտնած վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 19 667-ի, վիրավորների թիվը՝ 52 586-ի։ Զոհերի շրջանում երեխաների թիվը գերազանցել է 7700-ը։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։ Ենթադրվում է, որ դեռ շուրջ 120 մարդ պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի մոտ։

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից