Նախատեսվում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության համատեղության կարգով հավատարմագրումը Պարագվայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Պարագվայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վիլմա Պատրիսիա Ֆրուտոս Ռուիսի հետ, ով Երևան է այցելելԴեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ընդգծվել է հայկական կողմի շահագրգռվածությունը Պարագվայի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Մոնտեվիդեյում Հայաստանի դեսպանության համատեղության կարգով հավատարմագրումը նաև Պարագվայում, ինչը հաստատապես իր նպաստը կբերի երկկողմ առարկայական օրակարգի ձևավորմանը:

«Պարագվայի ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի հյուրընկալության համար, վերահաստատել է Պարագվայի շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-պարագվայական օրակարգի զարգացման հնարավորությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականցվող ՀՀ կառավարության ջանքերին:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև Լատինական Ամերիկայում և Հարավային Կովկասում զարգացումների, միջազգային մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ:

Հայերեն English Français Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով